ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Պոչ» են խաղացնում

«Պոչ» են խաղացնում
08.02.2018 | 21:00

ՀՅԴ-ի վերջին հայտարարություն-վերլուծությունից հետո այս օրերին ակտիվ քննարկվում է, թե ինչու հանկարծ դաշնակցականները մեկեն ընդդիմացան հանրապետականներին: Անգամ ընդդիմադիր ուժերը փորձեցին ՀՅԴ-ի «նուրբ» լարերի վրա խաղալ և ներքաշել իրենց խաղերի մեջ: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը դաշնակցությանը մղեց «խիզախության»` ասելով, թե եթե ռեյտինգային ընտրակարգին համաձայն չեք, եկեք մեզ հետ պայքարեք: ՀՅԴ-ին այլ բան չէր մնում, եթե ոչ նեղն ընկած վիճակից մի կերպ դուրս գալ, եթե դրան էլ գումարենք այն, որ նրանց վերջին հայտարարությունը ՀՀԿ-ին հեչ դուր չի եկել, ուրեմն ՀՅԴ-ի գործերն այնքան էլ լավ չեն:


Սակայն սա միայն առաջին տպավորությունն է. հին ընկերները «հին» չէին լինի, եթե իրենց գզրոցներում պահած ու փորձարկված տարբերակներ չունենային: Ընդդիմություն խաղալ, ըմբոստանալու ձևեր անել ու հնարավորինս շատ բան կորզել իշխանությունից: Այսինքն, իրենց հասանելիքից ավելի «փայ» ունենալ իշխանությունում: Ապրիլը հեռվում չէ, նոր կոալիցիա կազմելու գուցե անհրաժեշտություն լինի, նոր պաշտոնների վերաբաշխման խնդիր, այս ամենում ինչպես իրենց թանկ չվաճառեն դաշնակցականները: Էլ ինչ ՀՅԴ, որ իշխանությունից չկորզի իր ուզածը: Բայց ինչպես քաղաքագետ Լևոն Շիրինյանն է ասում. «Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի բոլորի գինը, տալիս է այնքան, որքան արժեն, ոչ թե որքան նրանք են ուզում»: Այնպես որ, ՀՅԴ-ն իզուր է «պոչ» խաղացնում, կստանա այնքան, որքան ՀՀԿ վերնախավը կորոշի: Չի ուզում, իշխանության դռանը շատերն են հերթի կանգնած:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ